Բելառուսը պատրաստ է բանակցել Եվրոպայի հետ
Աշխարհ
Մինսկը պատրաստակամ է բանակցել Եվրոպայի հետ ցանկացած խնդրի, այդ թվում՝ միգրացիոն քաղաքականության շուրջ, այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Լուկաշենկոն պնդել է, թե իրենք տարիներ առաջ «փաստացի պաշտպանել են ԵՄ երկրները՝ միգրանտների հսկայական հոսքից», սակայն Եվրոպայից այլ պատասխան են ստացել։
«Եվրամիությունը մեր դեմ բացարձակապես անհիմն և անօրինական պատժամիջոցներ սահմանեց, ես էլ անկեղծորեն հայտարարեցի՝ ես այլևս չեմ պաշտպանելու ձեզ, առավել ևս, որ դուք խզեցիք մեզ հետ բոլոր հարաբերությունները՝ առնչվող միգրացիոն քաղաքականությանը»,- դեսպաններին ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ չնայած դրան, Բելառուսը բաց է բանակցությունների համար։
«Բելառուսը բաց է ցանկացած բանակցությունների և քննարկումների համար, այդ թվում՝ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերել БелТА գործակալությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)