Ռուբիոն չի բացառում Ռուսաստանի դեմ բանկային պատժամիջոցների կիրառումը
Աշխարհ
Միացյալ Նահանգները քննարկում է Ռուսաստանի դեմ բանկային պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, բայց կցանկանար խուսափել դրանից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Նախագահ Դոնալդ Թրամփն ունի բազմաթիվ տարբերակներ։ Այսպիսով, ինչպես բոլորը գիտեն, նա ունի երկրորդական պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն ռուսական նավթի վաճառքի նկատմամբ, և սա Ռուսաստանի եկամտի հսկայական մասն է կազմում։ Կա նաև բանկային հատվածի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն, ոլորտային բանկային պատժամիջոցներ, որոնք նույնպես շատ հզոր կլինեն։ Բայց, կրկին, մեր հույսն է խուսափել դրանից և գտնել մարտական գործողությունները դադարեցնելու միջոց», - ասել է Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)