ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը կայցելի Գազա
Աշխարհ
ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և դեսպան Մայք Հաքաբին օգոստոսի 1-ին կմեկնեն Գազայի հատված՝ մարդասիրական օգնության մատակարարման հետ կապված իրավիճակը գնահատելու համար, հինգշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Վաղը հատուկ դեսպանորդ Ուիթկոֆը և դեսպան Հաքաբին կայցելեն Գազա՝ առկա բաշխման կետերը ստուգելու և սննդի մատակարարման ծրագիրը համակարգելու, ինչպես նաև տեղի բնակիչների հետ հանդիպելու՝ տեղում տիրող ծանր իրավիճակի մասին անմիջականորեն լսելու համար», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Լևիթի խոսքով՝ Միացյալ Նահանգները ձգտում է «ապահովել մարդասիրական օգնության անխափան մատակարարումը» տարածաշրջան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)