Ադրբեջանը զենք կմատակարարի արդյոք Ուկրաինային․ ԶԼՄ
Ադրբեջան
Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին Ադրբեջանը զենք չի մատակարարի Ուկրաինային։ Այս կարծիքը հայտնել է քաղաքագետ, RUDN-ի ավագ դասախոս Քամրան Հասանովը Lenta.ru-ի հետ զրույցում։
«Կարծում եմ, որ Ադրբեջանը չի խախտի այս կարմիր գիծը նույնիսկ այն դեպքում, երբ երկկողմ հարաբերություններում ներկայումս ճգնաժամ կա», - ասել է Հասանովը՝ նշելով, որ Բաքուն «որևէ աշխարհաքաղաքական ասպեկտ» չի կապում երկու երկրների հարաբերությունների հետ։
Քաղաքագետը կարծում է, որ Մոսկվայի և Բաքվի միջև լարվածությունը կարող է լուծվել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի անձնական հանդիպման ժամանակ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան