Փախուստի դիմած օլիգարխ Պլախոտնյուկը համաձայնել է արտահանձնման՝ հույս ունենալով արդարացվել Մոլդովայում
Համաշխարհային Մամուլ
Մոլդովայի նախկին ամենաազդեցիկ օլիգարխներից մեկը՝ Վլադիմիր Պլախոտնյուկը, որը վերջերս ձերբակալվել էր Հունաստանում, պաշտոնապես խնդրել է իրեն արտահանձնել Մոլդովա։ Այս մասին հաղորդում է Moldova Libera-ն՝ հղում անելով գործարարի փաստաբանների կողմից փոխանցված հայտարարությանը։
Ըստ հրապարակման՝ Պլախոտնյուկը հուլիսի 25-ին ստորագրել է համապատասխան փաստաթղթերը՝ հայտնելով, որ ցանկանում է վերադառնալ հայրենիք և դատարանում ապացուցել իր անմեղությունը։ Նրան որոնում են թե՛ Մոլդովայում, թե՛ Ռուսաստանում՝ տարբեր քրեական գործերով։
Պլախոտնյուկը 2010-ականներին համարվում էր Մոլդովայի իրական «մոխրագույն կարդինալը»՝ ղեկավարելով Դեմոկրատական կուսակցությունը և ազդեցություն ունենալով երկրի քաղաքական ու տնտեսական համակարգի վրա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ