Զախարովան անգրագետ է անվանել Ստեփանակերտում Այվազովսկու հուշարձանն ապամոնտաժողներին
Գիտություն և Մշակույթ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանցիների կողմից Հովհաննես Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժմանը։
«Ինչ-որ տեղ ոչնչացնում են նրա հուշարձանները, իսկ ես՝ նրանց անգրագիտությունը, ովքեր երբեք չեն տեսել նրա նկարները»,– գրել է նա՝ ներկայացնելով հայ ծովանկարչի աշխատանքները։
Հիշեցնենք, որ որ հուշարձանը տեղադրվել է 2021 թվականի դեկտեմբերին՝ «Ռուսական փառքի ծառուղի» նախագծի շրջանակներում։ Դրա բացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռուսական համայնքի, ռուսական խաղաղապահ զորքերի և այն ժամանակ գործող հանրապետության իշխանությունների համատեղ նախաձեռնությունն էր։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան