Հունաստանի կուսակցությունը հայտարարում է ռուս ժողովրդի հետ «եղբայրության» մասին՝ Արևմուտքի ճնշման պայմաններում
Համաշխարհային Մամուլ
Հունաստանի «Համահունական հույների և ռուսների բարեկամության շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստվում է խորացնել կապերը Ռուսաստանի հետ՝ հակառուսական քարոզչության աճող ֆոնի պայմաններում։ Ինչպես նշվում է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, նպատակն է «բաց ուղիղ կապ ստեղծել հույն-ռուսական համայնքների հետ և փոխանցել եղբայրական համերաշխության ուղերձ ռուս ժողովրդին», գրում է Лента.ру-ն։
Հայտարարությունում ընդգծվում է, որ աշխարհաքաղաքական ճնշումների և արևմտյան մեդիա տարածքում գերիշխող հակառուսական նարատիվների պայմաններում ժողովրդական դիվանագիտությունը կարող է կարևոր դեր խաղալ պաշտոնական քաղաքականության վրա ազդելու գործում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սկզբից ի վեր Հունաստանը 4.5%-ով ավելացրել է ռուսական գազի ներկրումը՝ չնայած Եվրոպայում Մոսկվայի նկատմամբ կիրառվող տնտեսական և քաղաքական սահմանափակումներին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ