Պարզ չէ՝ ԱՄՆ-ն ինչ է ուզում մեզանից․ Շվեյցարիայի իշխանություն
Համաշխարհային Մամուլ
Շվեյցարիայի իշխանությունները ցնցված են ԱՄՆ-ից ներկրվող 39 տոկոս մաքսատուրքից։ Այս մասին գրում Է Financial Times-ը՝ հղում անելով խորհրդարանում իր աղբյուրին։
«Պարզ չէ՝ ԱՄՆ-ն ինչ է ուզում մեզանից», - ասել է շվեյցարացի խորհրդարանականը: Շվեյցարիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Պասկալ Հոլենշտայնը հայտարարել է՝ երկիրը «վշտացած է այդ միջոցառումներից», քանի որ ԱՄՆ-ն հաշվի չի առել երկկողմ բանակցությունների առաջընթացը:
Շվեյցարիայի կառավարությունը ընդգծել է՝ Վաշինգտոնի կողմից սահմանված լրացուցիչ սակագինը «զգալիորեն տարբերվում է համատեղ հայտարարության նախագծից», և Բեռնը կշարունակի փորձել ԱՄՆ-ի հետ գործարք կնքել մաքսատուրքերի նվազեցման վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ