Սերբիայի նախագահը Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը օգոստոսի 2-ին Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել: Այս մասին հայտնել է Вечерне новости թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ նիստը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 12:00-ին: Այն գումարելու պատճառը պաշտոնապես չի հաղորդվում։
Սակայն դա կարող է կապված լինել Սերբիայի կազմակերպված հանցավորության հարցերով հատուկ դատախազության կողմից շինարարության նախկին նախարար Թոմիսլավ Մոմիրովիչի ձերբակալության հետ, ով համարվում է Նովի Սադի ողբերգության մեղավորներից մեկը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն