«Ռոսկոսմոս»-ը սպասում է NASA-ի ղեկավարին Մոսկվա՝ երկխոսությունը շարունակելու համար
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի պետական տիեզերական կորպորացիայի ղեկավար Դմիտրի Բականովը հայտարարել է, որ «Ռոսկոսմոս»-ը պատրաստ է շարունակել երկխոսությունը NASA-ի հետ և սպասում է Շոն Դաֆիի այցին Մոսկվա։ Այս մասին նա հայտնել է ԱՄՆ կատարած այցի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Բականովի խոսքով՝ Դաֆին հրավիրվել է ներկա գտնվելու հաջորդ մարդատար թռիչքին, որը նախատեսվում է նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբ։ «Կսպասենք նրան Մոսկվայում՝ երկխոսությունը շարունակելու համար»,- նշել է պաշտոնյան։
Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմի հետ քննարկումները վերաբերում էին բացառապես տիեզերական ոլորտում համագործակցությանը, և չնայած բարդ աշխարհաքաղաքական ֆոնին՝ պահպանվում է շփումների շարունակման միտում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ