Իսրայելական հետախուզության ինչ խնդիրներ է բացահայտել ՀԱՄԱՍ-ի հարձակումը․ Bloomberg
Մերձավոր Արևելք
2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա բացահայտել է արաբական լեզվի և մշակույթի մասնագետների պակասը իսրայելական հետախուզությունում։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
«Հետախուզության բարեփոխման շրջանակներում ծառայությունը վերակենդանացնում է վեց տարի առաջ փակված ծրագիրը, որը խրախուսում է ավագ դպրոցի աշակերտներին արաբերեն սովորել, և նախատեսում է ընդլայնել բարբառների ուսուցումը», - ասված է նյութում:
Լրագրողների տվյալներով՝ այժմ Իսրայելը ցանկանում է ավելի շատ ապավինել ոչ թե տեխնոլոգիաներին, այլ լրտեսությանը և գրագետ վերլուծությանը: Հետախուզությունը մտադիր է մասնագետներ հավաքագրել, որոնք հասկանում են իսլամի դոկտրինները և տիրապետում են Իրաքի, Եմենի և Գազայի բարբառներին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան