Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի դեսանտային բազային՝ Թենդրովսկայա կզվին նախապատրաստվելու պահին
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի բազային, որը պատրաստվում էր դեսանտային գործողությունների Խերսոնի շրջանի Թենդրովսկայա և Կինբուռնի կզվերի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ կողմից նշանակված Խերսոնի մարզի ղեկավար Վլադիմիր Սալդոն՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ Սալդոյի՝ հարվածները իրականացվել են բարձր ճշգրտության զենքով, և բազան, որտեղ պատրաստվում էին «ռազմական խմբավորումներ», շարքից հանվել է։ Նա նշել է, որ կանխվել է դեսանտային ներթափանցման փորձ նշված տարածքներում։
Տվյալ պահին պաշտոնական Կիևը միջադեպը չի մեկնաբանել։ Միջադեպը միանում է վերջին շաբաթների ընթացքում սաստկացող մարտական գործողություններին, հատկապես հարավային ուղղությամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան