Մի քանի պաշտոնյաներ դատապարտվել են Չինաստան արտահանման դիմաց կաշառք վերցնելու համար
Ռուսաստան
Վլադիվոստոկում դատարանը դատավճիռ է կայացրել հանցավոր խմբավորման հինգ անդամների նկատմամբ, որոնց թվում եղել են Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության ծառայության՝ Россельхознадзор-ի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանք մեղավոր են ճանաչվել կաշառքի դիմաց Չինաստան փայտի և հացահատիկի արտահանման թույլտվություններ արագ և անխոչընդոտ տրամադրելու սխեմա կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում է Լենտա.ռու-ն՝ հղում կատարելով տարածաշրջանային դատախազությանը։
Մեղադրյալները դատապարտվել են 8.4-ից մինչև 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմով գաղութում, ինչպես նաև տուգանվել են 45 միլիոն ռուբլի։ Ըստ քննության՝ կոռուպցիոն սխեման գործել է 2015-ի ապրիլից մինչև 2016-ի օգոստոսը, և այդ ընթացքում պաշտոնյաները շորթել են գումարներ արտահանող գործարարներից՝ սպառնալով մերժել թույլտվությունների տրամադրումը։
Նմանատիպ դեպքով ավելի վաղ Մոսկվայում 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել ՌԴ ԱԻՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Դմիտրի Դաուդաշվիլին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան