Vogue. Կոշիկի 70-ականների հիթերն աշնանը նորից ասպարեզ են գալու
Աշխարհ
Vogue հանդեսը հայտնում է, որ 1970-ականներին տարածված մի քանի կոշիկի ձևաչափեր վերադառնում են նորաձևության առաջատար դիրքեր՝ 2025 թվականի աշնանը։ Ամենահայտնիներից են սպիտակ երկարաճիտ կոշիկները, որոնք ժամանակին համադրվում էին պալացցո տաբատների, բլեյզերների ու փետուրներով գլխարկների հետ։ Այս ոճը հանրայնացրել էր մեքսիկացի դերասանուհի Մարիա Ֆելիքսը, իսկ այսօր՝ ամերիկացի երգչուհի Սաբրինա Քարպենթերը։
Բացի դրանից՝ նորից թրենդային են դառնալու տարբեր բարձրության մորթապատ կամ թավշե սապոգները, կովբոյական ոճի կոշիկները, ինչպես նաև թավալվող «սլաուչի» սապոգները։ Հատուկ տեղ է զբաղեցնում նաև քառակուսի ծայրով կոշիկը, որի հայտնիությունը մասամբ վերագրվում է Ջեյն Բիրկինի ազդեցությանը։
Հիշեցնենք, որ նաև 1990-ականների հայտնի աքսեսուարներից մեկը կրկին հայտնվել էր թրենդներում՝ 2025-ի ամռանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)