ԵՄ-ն տնտեսական հսկա է, բայց քաղաքական թզուկ․ Պուտին
Ռուսաստան
ԵՄ-ն կորցրել է իր քաղաքական ինքնիշխանությունը, ինչը կհանգեցնի Եվրոպայի տնտեսական անկախության կորստին։ Հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ժամանակակից աշխարհում ինքնիշխանությունը միշտ կարևոր է եղել, իսկ այսօր հատկապես. ինքնիշխանությունը, կարելի է ասել, առանցքային դեր է խաղում, այդ թվում նաև տնտեսական զարգացման համար», - հայտարարել Է նախագահը: Պետության ղեկավարը նաև նշել է, որ ժամանակակից ԵՄ-ն ամբողջությամբ կորցրել է քաղաքական անկախությունը:
Պուտինը հիշեցրել է՝ դեռ բոլորովին վերջերս քաղաքագետներն ասում էին, որ ԵՄ-ն տնտեսական հսկա է, բայց քաղաքական թզուկ: «Դրանք իմ խոսքերը չեն, Ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, մենք ինքներս դա կարդացել ենք արևմտյան աղբյուրներում», - ընդգծել Է նախագահը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան