ՌԴ ԶՈՒ․ «Վորոնեժ» ռադարները գործում են առանց «կույր գոտիների»
Ռուսաստան
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՎԿՍ) գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Մաքսիմցևը հայտարարել է, որ նոր սերնդի «Վորոնեժ» տեսակի ռադիոլոկացիոն կայանները գործում են առանց «կույր գոտիների», այսինքն՝ ունեն ամբողջական վերահսկողություն երկրի շուրջը։ Այս մասին նա պատմել է «Կրասնայա զվեզդա» թերթին։
Ըստ նրա՝ նոր ռադարների մատակարարումը ապահովել է «միասնական և անընդմեջ ռադիոտեղորոշիչ դաշտ»՝ բոլոր ռազմավարական օդատիեզերական ուղղություններով և բալիստիկ հրթիռների բոլոր հնարավոր թռիչքային տրաեկտորիաներով։
Հիշեցնենք, որ «Վորոնեժ-ԴՄ» կայանները դեռ 2022 թվականին ճանաչվել էին որպես Ռուսաստանում հրթիռային հարվածների նախազգուշացման հիմնական տեխնոլոգիա, իսկ նույն տարվա աշնանը հայտարարվել էր համակարգի արդիականացման հաջող ավարտի մասին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին