Հնդկաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները համարում է «ժամանակի փորձարկված գործընկերություն»
Համաշխարհային Մամուլ
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը հայտարարել է, որ Նյու Դելին և Մոսկվան կապվում են «կայուն և ժամանակի փորձին դիմացած» հարաբերություններով։ Նրա խոսքերն է փոխանցում Bloomberg-ը։
«Մեր երկկողմ հարաբերություններն ունեն իրենց ինքնուրույն արժեքը և չպետք է դիտարկվեն երրորդ երկրների տեսանկյունից», — ընդգծել է Ջայսվալը՝ ակնարկելով ԱՄՆ-ի կողմից իրականացվող ճնշումների փորձերը։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել էր Հնդկաստանի և Ռուսաստանի տնտեսական կապերին՝ հայտարարելով, թե «երկուսն էլ կարող են խորտակել իրենց մահացած տնտեսությունները»։ Հնդկաստանը այս հայտարարությանը հակադարձել է՝ վերստին ընդգծելով իր անկախ դիրքորոշումը Մոսկվայի հետ հարաբերություններում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ