Հնդկաստանը բարձր գնահատեց ՌԴ-ի հետ գործընկերությունը՝ մերժելով ամերիկյան ճնշումը
Համաշխարհային Մամուլ
Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ինդիա-Ռուսաստան հարաբերությունները կայուն են և փորձարկված ժամանակի ընթացքում։ Ինչպես նշել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը, Նյու Դելիի հարաբերությունները որևէ երկրի հետ չեն կախված երրորդ երկրների ազդեցությունից։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Հնդկաստանից ներմուծման 25% մաքսատուրքի և պատժամիջոցների մասին՝ Ռուսաստանի հետ էներգետիկ գործարքների պատճառով։ Թրամփն ավելի ուշ իր Truth Social հարթակում նաև անվանել է Հնդկաստանի և Ռուսաստանի տնտեսությունները՝ «մահացած»։
Արձագանքելով՝ Հնդկաստանն ընդգծեց՝ Մոսկվայի հետ իր գործընկերությունը մնում է ամուր, իսկ հարաբերությունները «չպետք է դիտարկել երրորդ երկրների պրիզմայով», գրում է РИА Новости-ին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ