Պուտինը հերոսական է գնահատել Կամչատկայում երկրաշարժի ժամանակ աշխատած վիրաբույժներին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գովեստով է խոսել Կամչատկայի վիրաբույժների մասին, ովքեր շարունակել էին աշխատանքը՝ չնայելով երկրաշարժին։ Այս մասին հայտնել է «Ռոսսիյսկայա գազետան»։
«Պարտքը կարելի է տարբեր ձևով կատարել, իսկ այս բժիշկներն այն կատարել են արժանապատվորեն և հերոսաբար։ Անկասկած, նրանք արժանի են պետական պարգևների», — հայտարարել է նա Վալաամի կղզում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում։
Պուտինը նաև նշել է, որ պետությունը միշտ փորձում է գնահատել այն բժիշկների աշխատանքը, ովքեր իրենց պարտքը կատարում են մարդկանց նկատմամբ արժանապատիվ կերպով։ Ավելի վաղ Կամչատկայում ռուս վիրաբույժների աշխատանքի մասին հիացական կարծիք էր հայտնել նաև ամերիկացի լրագրող Մարիո Նաուֆալը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան