Դատարանը վերականգնել է խոշտանգումներից մահացած կալանավորի կնոջ իրավունքները
Ռուսաստան
Ռուսաստանի Նովոսիբիրսկի հինգերորդ վերաքննիչ դատարանը չեղարկել է Իրկուտսկի մարզային դատարանի որոշումը, որով Ելենա Շեստակովան՝ անգարսկյան գաղութում մահացած Նիկոլայ Շայխուտդինովի կինը, զրկվել էր տուժողի կարգավիճակից։ Այս մասին հայտնում է նրա ներկայացուցիչ Պյոտր Կուրյանովը։
2023 թվականին 28-ամյա Շայխուտդինովը կոմայի մեջ էր ընկել գաղութի «ակտիվիստ» կալանավորների դաժան ծեծի հետևանքով և մահացել։ Չնայած դրան՝ մարզային դատարանը չէր ճանաչել նրա կնոջը որպես տուժող՝ հիմք ընդունելով պաշտոնական ամուսնության բացակայությունը, հայտնում է Лента.ру-ն։
Վերաքննիչ ատյանն ընդգծել է, որ անձնագրում ամուսնության կնիքի բացակայությունը չի կարող չեղարկել կնոջ զգացած կորուստն ու ցավը։ Միաժամանակ, Անգարայի գաղութում կատարված խոշտանգումների գործով դատավարությունը շարունակվում է, թեև գլխավոր վկան հրաժարվել է իր ցուցմունքներից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան