Իրկուտսկում կինը կալանավորվել է՝ ՍВО-ում անհետ կորած զինվորների ընտանիքներին խաբելու համար
Ռուսաստան
Իրկուտսկի Սվերդլովսկի շրջանի դատարանը կալանավորել է տեղի բնակչուհուն, որը մեղադրվում է խոշոր չափի խարդախության մեջ։ Կինը խոստացել է գումարի դիմաց օգնել գտնելու ռուս զինվորներին, որոնք համարվում են անհետ կորած հատուկ ռազմական գործողության (ՍВО) գոտում, սակայն իրականում ոչ մի որոնում չի իրականացրել։
Ըստ քննության՝ նա մեսենջերների միջոցով կապ է հաստատել զոհերի հարազատների հետ՝ վստահեցնելով, որ ունի ծանոթ, որը գումարի դիմաց զբաղվում է նման որոնումներով։ Այդ խոստումների հիման վրա կնոջը փոխանցվել է ընդհանուր 900 հազար ռուբլի, որն էլ նա յուրացրել է։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 159 հոդվածի 3-րդ մասով («Խարդախություն խոշոր չափով») և նա կալանքի տակ կմնա առնվազն մինչև սեպտեմբերի 21-ը, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան