Ռուսաստանում առաջարկում են արգելել ռուսերեն չիմացող արտասահմանցիների աշխատակցումը մի շարք ոլորտներում
Ռուսաստան
ՌԴ աշխատանքի նախարարությունը ներկայացրել է նոր նախագիծ, ըստ որի՝ վիզային ռեժիմով ժամանած և ռուսերեն չիմացող օտարերկրացիները չեն կարող աշխատել այն ոլորտներում, որոնք պահանջում են սոցիալական շփում։ Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը։
Փաստաթուղթը վերաբերում է մասնագիտություններին, որոնք ենթադրում են անմիջական փոխգործակցություն ռուս քաղաքացիների հետ՝ այդ թվում վարորդներ, վաճառողներ և բուժաշխատողներ։ Նախատեսվում է, որ կարգավորումը կկիրառվի այն աշխատողների նկատմամբ, ովքեր աշխատում են քվոտայով։
Միջոցառումը կարող է ազդել հիմնականում Չինաստանից, Հնդկաստանից, Թուրքիայից և մի շարք այլ երկրներից ժամանած որակյալ մասնագետների վրա։ Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը արգելել էր միգրանտների աշխատանքը տաքսի ոլորտում՝ տրամադրելով երեք ամսվա ժամկետ ընկերություններին՝ արտասահմանցիների հետ պայմանագրերը դադարեցնելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան