Գերմանիայի կանցլերն ուղերձով դիմել է Ռուսաստանի, Ամերիկայի և Սլովակիայի ղեկավարներին
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Հռոմում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում ելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Սլովակիայի ղեկավարությանը դիմելով։
Այսպիսով, գերմանացի քաղաքական գործչի առաջին ուղերձն ուղղված էր Մոսկվային և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այն կարճ էր. «Մենք չենք հանձնվի», - ասել է Մերցը։
Գերմանիայի կանցլերը իր երկրորդ ուղերձն ուղղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա խնդրել է ամերիկացի առաջնորդին մնալ եվրոպացիների կողքին։
«Մենք նույն շահերն ունենք, մենք ձգտում ենք կայուն քաղաքական կարգի այս աշխարհում», - եզրափակել է Մերցը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)