ԱՄՆ-ն առևտրային համաձայնագիր է կնքել Ինդոնեզիայի հետ
Աշխարհ
ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի շրջանակներում Ինդոնեզիան կենթարկվի 19% մաքսատուրքի, մինչդեռ ամերիկյան արտադրանքի արտահանումը այս ասիական երկիր կլինի առանց մաքսատուրքի, երեքշաբթի օրը հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այսօր առավոտյան ես կարևոր համաձայնագիր կնքեցի Ինդոնեզիայի հետ՝ նրա հարգարժան նախագահ Պրաբովո Սուբիանտոյի հետ խոսելուց հետո», - գրել է նա Truth Social-ում։
Համաձայնագրի շրջանակներում Ջակարտան պարտավորվում է ԱՄՆ-ից գնել 15 միլիարդ դոլարի էներգակիրներ, 4.5 միլիարդ դոլարի գյուղատնտեսական արտադրանք և 50 Boeing ինքնաթիռ։
Թրամփի խոսքով՝ ամերիկյան ապրանքները ազատորեն կհոսեն Ինդոնեզիա՝ դրանք չեն ենթարկվի որևէ մաքսատուրքի կամ այլ միջոցառումների, որոնք կարող են այս կամ այն կերպ սահմանափակել ներմուծումը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին