Դանիան պատրաստ է վճարել Ուկրաինային Partiot համակարգերի մատակարարման համար
Աշխարհ
Դանիան պատրաստ է ֆինանսավորել ամերիկյան Partiot հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարումներն Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենը Բրյուսելում գործընկերների հետ հանդիպումից առաջ:
«Մենք ինքներս չունենք այնպիսի համակարգեր, ինչպիսին Patriot-ն է: Եթե որոշվի դրանք մատակարարել, իսկ մենք միանգամայն պատրաստ ենք դա անել, ապա դա կֆինանսավորվի: Մենք պետք է մշակենք մանրամասները. դրանք կարող են լինել Ուկրաինայի կողմից գնումներ…. կամ ուղղակի վճարում Միացյալ Նահանգներին: Ամենակարևորն այն է, որ Ամերիկան պատրաստ է մատակարարել այդ անհրաժեշտ զենքը», – Դանիայի ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)