Ռուսաստանի երկնքում գիշերը 112 անօդաչու թռչող սարք է խոցվել
Աշխարհ
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը օգոստոսի 1-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև օգոստոսի 2-ի ժամը 04:00-ն Ռուսաստանի երկնքում ոչնչացրել են 112 անօդաչու թռչող սարք, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Ամենաշատ անօդաչու թռչող սարքերը խոցվել են Ռոստովի մարզի և Կրասնոդարի երկրամասի վրայով՝ համապատասխանաբար 34 և 31: Վորոնեժի մարզի վրայով ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք, իսկ Ռյազանի մարզի վրայով՝ ևս 11:
Սամարայի մարզի, Պենզայի մարզի, Բելգորոդի, Ղրիմի և Լիպեցկի մարզերի վրա խափանվել է հինգ անօդաչու թռչող սարք։ Եվս 11 անօդաչու թռչող սարք խփվել է Ազովի և Սև ծովերի ջրերի վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)