Թրամփը Մեդվեդևի հետ վեճում խոսքից անցել է գործողությունների
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ վեճում խոսքից անցել է գործողությունների և հրամայել է վերատեղակայել երկու ատոմային սուզանավ: Այս մասին նա հայտարարել է Truth Social-ում։
«Հիմնվելով Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի խիստ սադրիչ հայտարարությունների վրա, Ես հրաման եմ տվել երկու ատոմային սուզանավ տեղակայել համապատասխան տարածաշրջաններում այն դեպքում, եթե այդ հիմար և սադրիչ հայտարարություններն վերաճեն ինչ-որ մեծ բանի», - հայտարարել Է ամերիկացի առաջնորդը:
Քաղաքական գործիչը հավելել է՝ խոսքերը շատ կարևոր են և հաճախ կարող են անկանխատեսելի հետևանքների հանգեցնել, ուստի հույս ունի, որ այս դեպքում այդպես չի լինի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)