ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի Վաշինգտոնի պատրաստակամության մասին: Այս մասին հայտնել է The Guardian-ը։
«Մեդվեդևը խոսել է միջուկային զենքի մասին, իսկ երբ խոսքը գնում է միջուկային զենքի մասին, մենք պետք է պատրաստ լինենք։ Եվ մենք լիովին պատրաստ ենք», - ընդգծել է ամերիկացի առաջնորդը։
Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նախազգուշացրել էր, որ ամերիկյան առաջնորդի վերջնագրային հռետորաբանությունը հանգեցնում է ոչ միայն հակամարտության սրման, այլ երկու պետությունների միջև պատերազմի ուղղակի սպառնալիքի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)