Իրանում կոշտ ակնարկ են արել Ալիևին
Ադրբեջան
Իրանի պատգամավոր Ջաֆարի Ազարը կոշտ ակնարկ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ընկերության պատճառով, հայտնում է Sepah Pasdaran-ը:
Նրա կարծիքով, Նեթանյահուի հետ բարեկամությունն Ադրբեջանի իշխանությունների համար կվերածվի այն իրողության, ինչ եղավ «Սադամ Հուսեյնի Քուվեյթ ներխուժման հետ»։
«Հիշեք 35 տարի առաջ Իրանի և Իսլամական Հանրապետության ժողովրդի բարի, անշահախնդիր և համակողմանի ծառայություններն ու օգնությունը։ Այդ օրերին Իմիշլիի ճամբարում գտնվող 250 հազար կանայք և երեխաներ չեն մոռացել իրանական պետության և ժողովրդի անկեղծ սերը: Իմացեք, որ Իսրայելը բարեկամ չէ ձեզ և ձեր ժողովրդին: Այդ նենգ մանկասպան և մարգարեասպան խմբից ոչ մի գթասրտություն պետք չէ սպասել», - ասել է նա՝ դիմելով Ադրբեջանի կառավարությանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան