Որքանով են ճիշտ Թրամփի խոսքերը Հնդկաստանի` ռուսական նավթից հրաժարվելու մասին. ТАСС
Աշխարհ
Հնդկաստանի կառավարությունը որոշում չի կայացրել դադարեցնել ռուսական նավթի ներմուծումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է երկրի կառավարության աղբյուրը։
Դրանից կարճ ժամանակ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը կդադարեցնի ռուսական նավթի ներմուծումը Վաշինգտոնի հետ առևտրային համաձայնագրի համար։
«Կառավարությունը չի խնդրել նավթավերամշակման գործարաններին դադարեցնել ռուսական նավթի գնումը», - գործակալությունը մեջբերում է աղբյուրին։
Հուլիսի 31-ին Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարանները դադարեցրել են ռուսական նավթի գնումները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)