Զելենսկին պատասխանել է Պուտինին
Աշխարհ
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել առաջնորդների մակարդակով՝ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Ուկրաինան ևս մեկ անգամ հաստատում է առաջնորդների մակարդակով ցանկացած պահի հանդիպելու իր պատրաստակամությունը», - նշել է նա: Այսպես է Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը Ուկրաինայում խաղաղության անհրաժեշտության մասին։
Նա ընդգծել է՝ Կիևում լսում են Ռուսաստանի ղեկավարության խոսքերը՝ հույս ունենալով, որ դրանք նշանակում են ռազմական հակամարտությունն ավարտելու մտադրություն, այլ ոչ թե ժամանակ շահելու:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)