Ռուսաստանը պատասխանել է Զելենսկու՝ առաջնորդների մակարդակով բանակցությունների հայտարարությանը
Աշխարհ
Զելենսկու պատրաստակամությունը առաջնորդների մակարդակով հանդիպման համար չի նշանակում նրա պատրաստակամությունը քննարկելու Ռուսաստանի առաջարկները։ Նամն կարծիք է հայտնել Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան, փոխանցում է Lenta-ն:
«Մենք վաղուց ենք հայտարարում մեր պատրաստակամության մասին։ Բայց Զելենսկու պատրաստակամությունը հանդիպմանը չի նշանակում նրա պատրաստակամությունը քննարկելու այն առաջարկները, որոնք մենք տվել ենք։
Նրա հայտարարությունն ավելի շատ PR բնույթ է կրում։ Առայժմ հստակություն չկա բարձր մակարդակի հանդիպման համար։ Ուստի ես կարծում եմ, որ Զելենսկու հայտարարությունը միայն հայտարարություն է», - նշել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն