Զելենսկին առաջարկել է վավերացնել Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագիրը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկում է վավերացնել Մեծ Բրիտանիայի հետ կնքված հարյուրամյակի համաձայնագիրը։ Նա համապատասխան օրինագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան։
Այս տարվա հունվարին Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են 100-ամյա գործընկերության համաձայնագիր, որը նախատեսված է երկու երկրների միջև ամուր կապեր կառուցելու հարաբերությունների ողջ սպեկտրում՝ առևտրից, անվտանգությունից և պաշտպանությունից մինչև գիտություն և տեխնոլոգիա, կրթություն և մշակույթ։
Համաձայնագիրը ստորագրել են Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը։
Փաստաթուղթը նպատակ ունի ամրապնդել երկրների միջև ռազմական համագործակցությունը ծովային անվտանգության ոլորտում՝ ստեղծելով նոր կառույց՝ Բալթիկ, Սև և Ազովի ծովերում անվտանգությունը բարձրացնելու և Ռուսաստանի Դաշնությանը հակազդելու համար։
Նաև նշվում է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նրա անվտանգության հուսալի երաշխիք է, և Լոնդոնը վճռականորեն աջակցում է Կիևի անշրջելի ընթացքին՝ դաշինքին անդամակցելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)