Հնդկաստանը հաստատել է՝ ռուսական նավթի ներմուծումը շարունակվում է
Տնտեսություն
Հնդկաստանը շարունակում է ռուսական նավթի ներմուծումը՝ դա դիտարկելով միջազգային իրավունքի սահմաններում լիովին օրինական գործընթաց։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը՝ հղում կատարելով հնդիկ պաշտոնյաներին, նավթի ներկրումը Ռուսաստանից շարունակվում է առանց որևէ սահմանափակման։
Նյու Դելին ընդգծել է, որ ներկրումները պայմանավորված են բացառապես տնտեսական գործոններով, հատկապես ռուսական էներգառեսուրսների գների մակարդակով։ Հնդկաստանի իշխանությունների գնահատմամբ՝ ռուսական նավթի ներկրումը դրական ազդեցություն է ունեցել համաշխարհային էներգետիկ անվտանգության վրա։
Ավելի վաղ Հնդկաստանի կառավարությունը հերքել էր լուրերը ռուսական նավթի ներմուծման հնարավոր դադարեցման մասին՝ ընդգծելով, որ նման ցուցումներ չեն տրվել և ներկրման քաղաքականությունն առաջիկայում կձևավորվի տնտեսական շահերի հիման վրա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան