ՌԴ դեսանտայինները մարտեր են վարում Սումիի ուղղությամբ՝ ՎԴՎ ուժերն այնտեղ տեղափոխվել են սահմանային մարտերից հետո
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերի դեսանտայինները, որոնք մասնակցել էին Կուրսկի շրջանի պաշտպանությանը, այժմ մասնակցում են մարտերին Սումիի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՎԴՎ հրամանատար, գեներալ-գնդապետ Միխայիլ Տեպլինսկին՝ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ։
Տեպլինսկու խոսքով՝ Սումիի ուղղությամբ տեղափոխվել են ՎԴՎ հինգ ստորաբաժանումներ, այդ թվում՝ երկու դիվիզիա, երկու բրիգադ և մեկ գունդ։ Դեսանտայինները մասնակցել են նաև Ռուսաստանի սահմանամերձ տարածքների ազատագրման գործողություններին։
Ավելի վաղ Տեպլինսկին հայտնել էր, որ ՌԴ զինծառայողները ստացել են АК-12 ավտոմատի նոր մոդիֆիկացիան, որն արդեն փորձարկվել է հարձակողական գործողությունների ժամանակ՝ բարելավված տեխնիկական հնարավորություններով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան