Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է բնակելի տանը Բրյանսկի մարզում, կա վիրավոր
Ռուսաստան
Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են Բրյանսկի մարզի բնակելի տուն՝ հետևանքով մեկ կին բնակիչ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը՝ Telegram-ում։ Հարվածը հասցվել է Սևսկի շրջանի Նեկիսլիցա գյուղին։ Վիրավորը հոսպիտալացվել է։
Միջադեպից ընդամենը վեց րոպե անց Բոգոմազը հայտնել է Բրյանսկի մարզի վրա ևս մեկ հարվածի մասին՝ այս անգամ՝ անօդաչու թռչող սարքից նետված պայթուցիկով։ Երկրորդ հարձակման հետևանքով տուժածներ չեն եղել։
Ավելի վաղ՝ օգոստոսի 1-ի երեկոյան, Ուկրաինայի զինուժը հարված էր հասցրել նաև Ռուսաստանի մեկ այլ սահմանամերձ տարածքին՝ Բելգորոդի մարզին։ Այնտեղ խաղաղ բնակիչները զոհվել էին ավտոբուսի կանգառի ճանապարհին հարվածի տակ ընկնելու հետևանքով։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին