Ուկրաինան մեծացնում է ռուսական գազի ներմուծումը՝ Սլովակիայից և Հունգարիայից
Ռուսաստան
Ուկրաինան էապես ավելացրել է ռուսական ծագում ունեցող գազի ներկրումը Սլովակիայից և Հունգարիայից։ Ինչպես հայտնում է «Страна.ua»-ն, հուլիսին Սլովակիայից գազի ներմուծումը աճել է 140%-ով՝ հասնելով 268 միլիոն խորանարդ մետրի, իսկ Հունգարիայից՝ 13%-ով՝ մինչև 300 միլիոն խորանարդ մետր։
Նշվում է, որ Ուկրաինայի գազի ներմուծման մոտ 70%-ը բաժին է ընկնում հենց այս երկու երկրների միջոցով կատարված մատակարարումներին։ Երկուսն էլ օգտագործում են հիմնականում ռուսական գազ՝ մատակարարվող «Թուրքական հոսք» գազատարի միջոցով։ Միևնույն ժամանակ Ուկրաինան շարունակում է կոչ անել եվրոպական երկրներին՝ հրաժարվել ռուսական էներգակիրներից։
Ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր նաև ադրբեջանական գազի ներմուծման ծրագրերի մասին՝ ստորագրելով առաջին համաձայնագիրը՝ գազի մատակարարումների համար Տրանսբալկանյան միջանցքով։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը