Գերմանիայում երկաթուղում երկու օրվա ընթացքում երրորդ հրդեհն է տեղի ունեցել
Աշխարհ
Գերմանիայում երկու օրվա ընթացքում երրորդ երկաթուղային մալուխի հրդեհն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ հրդեհը կարող էին կազմակերպել ձախ ծայրահեղականները։ Այս մասին հայտնում է գերմանական երկաթուղային Deutsche Bahn ընկերությունը։
Հրդեհը տեղի է ունեցել ուրբաթ՝ օգոստոսի 1-ին, ածուխ տեղափոխելու համար օգտագործվող երկաթուղային գծի վրա։ Նախորդ հրդեհների հետևանքով՝ երկաթուղային ենթակառուցվածքին պատճառված վնասը վերացվել է՝ աշխատողները փոխարինել են հինգ մալուխ։
Հինգշաբթի և ուրբաթ օրերին երկրի արևմուտքում տեղի են ունեցել երկու հրդեհներ, որոնք կաթվածահար են արել Դույսբուրգի և Դյուսելդորֆի միջև երկաթուղու վրա գնացքների երթևեկությունը։ Պատասխանատվությունը ստանձնել է ձախ ծայրահեղական Kommando Angry Birds խմբավորումը։
Հաշվի առնելով այս փաստը՝ Գերմանիայի անվտանգության մարմինները չեն բացառում երկրի ենթակառուցվածքային օբյեկտներում հետագա դիվերսիաները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)