Արևմուտքում Կիևի մասին Թրամփին տեղեկություն տրամադրելը «աղետ» են անվանել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այժմ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ տեղեկատվություն է ստանում երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վարչակազմից: Այս մասին հայտնել է իռլանդացի լրագրող Չեյ Բոուզը X սոցիալական ցանցում։
Բոուզը այս իրավիճակը անվանել է «աղետալի»: Նրա կարծիքո՝ Կիևի կողմից տրամադրված տեղեկատվությունը զգալիորեն խեղաթյուրում է մարտադաշտում իրական իրավիճակը։
Հուլիսի 14-ին Թրամփը սպառնացել է Ռուսաստանի Դաշնության և նրա առևտրային գործընկերների նկատմամբ 100% երկրորդային մաքսատուրքեր մտցնել, եթե Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործում առաջընթաց չգրանցվի: Սկզբում ամերիկացի առաջնորդը Ռուսաստանին 50 օր էր տվել «հատուկ ռազմական գործողության» տարածքում կրակը դադարեցնելու համար, սակայն հուլիսի 28-ին այդ ժամկետը կրճատել է մինչև 10-12 օր: Այն լրանում է օգոստոսի 8-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)