Գազայի հյուսիսում ոչնչացվել է շտապօգնության մեքենաների 80 տոկոսը
Համաշխարհային Մամուլ
Գազայի հյուսիսային հատվածում շտապօգնության ծառայությունների ղեկավար Ֆարես Աֆանահը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում Իսրայելի հարվածներից ոչնչացվել է շտապօգնության մեքենաների շուրջ 80 տոկոսը։ Ալ Ջազիրայի հետ զրույցում նա նշել է, որ իսրայելական ուժերը հաճախ արգելափակում են վիրավորներին օգնություն ցուցաբերելու ճանապարհը։
Աֆանահի խոսքով՝ շատ վիրավորներ, ովքեր օգնություն են փնտրել, հիվանդանոց են հասել գլխի և վերջույթների ծանր վնասվածքներով, իսկ բժիշկները կանգնած են բուժօգնության առաջնահերթությունը որոշելու լուրջ խնդրի առաջ՝ հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը։
Նրա գնահատմամբ՝ իրավիճակը ծայրահեղ ծանր է, և վիրավորների օգնության ուղարկվող մեքենաների ոչնչացումը կաթվածահար է անում ողջ բժշկական համակարգը, գրում է Al-Jazeera-ն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ