Բանակցությունները լռության կարիք ունեն․ ՌԴ սենատոր
Ռուսաստան
Խելամիտ ոչինչ բացառել չի կարելի, եթե դրանում լինի ողջախոհություն և փոխադարձ շահագրգռվածություն։ Հայտարարել է ՌԴ խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը, փախնցում է Lenta-ն։
«Իմ կարծիքով, Վաշինգտոնից և այլ մայրաքաղաքներից հնչող հրապարակային և հոգեպարար հայտարարությունները չափն անցնում են։ Լուրջ բանակցությունները լռության կարիք ունեն և սովորաբար անցնում են փոխադարձ վստահության, հանգստության և գաղտնիության մթնոլորտում: Կարծում եմ՝ դա բնորոշ կլինի Ուիթքոֆի առաջիկա այցին, ով բառացիորեն օրերս պետք է ժամանի Մոսկվա», - նշել Է Կարասինը։
«Վաշինգտոնից այս վառ հայտարարությունները քիչ են նպաստում գործին։ Բայց սա է իրականությունը։ Ցավոք, մեզ համար դժվար է այն վերափոխել։ Բայց մենք կկենտրոնանանք բանակցությունների բնույթի հանգիստ և կառուցողական երանգի վրա», - եզրափակել է սենատորը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան