Թրամփի հիշատակած ատոմային սուզանավերը հնարավոր է արդեն մարտական դիրքերում էին
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ միջուկային սուզանավերի տեղափոխման մասին դեպի Ռուսաստանի սահմաններ, իրականում կարող է որևէ նոր քայլ չնշանակել, քանի որ այդ սուզանավերը նախկինում էլ եղել են մարտական հերթապահության մեջ։ Այս մասին ասել է ռազմական բլոգեր Յուրի Պոդոլյական՝ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին տված մեկնաբանության մեջ։
Պոդոլյակայ նշել է, որ խոսքը կարող է վերաբերվել «Օհայո» դասի սուզանավերին, որոնք կրում են մինչև 24 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։ Նա ընդգծել է, որ այդ սուզանավերն առանց հատուկ հայտարարությունների պարբերաբար դուրս են գալիս օվկիանոս՝ հերթապահության, բայց ոչ Ռուսաստանի անմիջական ափերի մոտ։
Թրամփի այս հայտարարությունը մեկնաբանել է նաև ՌԴ Դաշնության խորհրդի սենատոր Վլադիմիր Ջաբարովը՝ այն կապելով ռուսական «Կնյազ Պոժարսկի» ատոմային սուզանավի վերջին ջրազեղթման հետ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ