Ռուսական ուժերը հայտարարում են՝ Չասով Յարում ոչնչացրել են կոլումբիացի վարձկանների
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերի «Ռուս» ջոկատի հրամանատարը՝ «Միսիոներ» ծածկանունով, հայտնել է, որ Չասով Յար քաղաքում կատարված մարտերի ընթացքում ոչնչացվել է կոլումբիացի վարձկանների ամբողջ խումբը։ Նրա խոսքով՝ նրանք կռվել են քաղաքի մի հատվածում՝ ցուցաբերելով կոշտ դիմադրություն, սակայն ամբողջ խմբավորումը վերացվել է, հայտնում է Reuters-ը։
Չնայած դիմադրությանը՝ ռուս զինվորականները կարողացել են հաջողությամբ իրականացնել առաջադրանքը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 31-ին պաշտոնապես հայտնել էր քաղաքի ամբողջական վերահսկողության մասին, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Չասով Յարը փաստացի վերցվել է դրանից մի քանի օր առաջ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան