Արեգակի վրա մեկ օրում գրանցվել է 15 բռնկում
Գիտություն և Մշակույթ
Ռուսաստանցի աստղագետները օգոստոսի 1-ին Արեգակի վրա արձանագրել են 15 բռնկում՝ ընդամենը մեկ օրվա ընթացքում։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և Արեգակի ու Երկրի ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները։
Նրանց տվյալներով՝ բռնկումների մեծ մասը տեղի է ունեցել նոր ակտիվության գոտի 4167-ում, որտեղ կենտրոնացել էր բարձր էներգիա։ Մնացած բռնկումները տարածվել են Արեգակի սկավռակի տարբեր հատվածներում։ Սակայն ներկայումս, ըստ գիտնականների, Արեգակի ակտիվությունը կայունացել է, և արեւային բծերի աճը դադարել է, հայտնում է Лента.ру-ն։
Աստղագետները նշել են, որ այս ակտիվությունն ազդեցություն չի ունեցել Երկրի վրա։ Ավելի վաղ՝ հուլիսի 12-ին, զգուշացվել էր Արեգակի ակտիվության կտրուկ աճի մասին, երբ մեկ օրում արձանագրվել էր 17 բռնկում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան