Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածով
Համաշխարհային Մամուլ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ Պակիստանի ցանկացած նոր հարձակում կհանգեցնի հրթիռային պատասխան հարվածի։ Վարանասիում ունեցած ելույթի ընթացքում նա նշել է, որ Ուտար Պրադեշում արտադրված BrahMos հրթիռները «կվերացնեն ահաբեկիչներին, եթե Պակիստանը կրկին մեղք գործի»։
Մոդին ընդգծել է, որ նույնիսկ BrahMos հրթիռների հիշատակումն արդեն «զրկում է պակիստանցիներին քնից»։ Նա նաև բարձր է գնահատել Հնդկաստանի հակաօդային պաշտպանության հնարավորությունները՝ նշելով, որ դրանք արդյունավետ են Պակիստանի ցանկացած հարվածի դեպքում։
Նախկինում Հնդկաստանն արդեն սկսել էր հին սովետական արտադրության МиГ-21 կործանիչների դուրսբերումն իր զինված ուժերից, որոնք շահագործվում էին ավելի քան 60 տարի։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ