Ռուսական նավթը փոխարինող չունի, աշխարհի շուկան կախված է Ռուսաստանից. Պուշկով
Տնտեսություն
Ռուսաստանի մատակարարած նավթի ծավալները հնարավոր չէ փոխարինել, հայտարարել է Դաշնության խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը օրական մատակարարում է շուրջ 9.5 միլիոն բարել նավթ՝ ապահովելով աշխարհի պահանջարկի մոտ 10 տոկոսը։
Նա նշել է, որ նույնիսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո՝ Հնդկաստանի նավթավերամշակող գործարանները շարունակում են գնել ռուսական նավթ։ Հնդիկները դա բացատրում են հնարավոր գնաճով՝ նշելով, որ ռուսական նավթի բացակայության դեպքում գները կարող են հասնել մինչև 135-140 դոլարի մեկ բարելի համար։
Պուշկովը հավելել է, որ Արևմուտքը լուրջ սխալ է գործել՝ հրաժարվելով ռուսական էներգակիրներից․ արդյունքում նրանք կրկնակի թանկ են գնելու նույն ռեսուրսները՝ այլ ուղիներով, գրում է РИА Новости-ին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան