Զախարովան Մայակովսկու տողով կատակել է ՄԱԿ-ի մասին
Ռուսաստան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՄԱԿ-ի նոր զեկույցին՝ մեջբերելով Վլադիմիր Մայակովսկու «Նիստասերները» բանաստեղծությունից։ Տելեգրամում հրապարակված իր գրառմամբ դիվանագետը անդրադարձել է այն տեղեկությանը, որ նոր զեկույցում նշվում է՝ ՄԱԿ-ի փաստաթղթերը գրեթե ոչ ոք չի կարդում։
«Միշտ անհանգստությունից քունս չի տանում։ Արշալույսին դիմավորում եմ միակ երազով՝ «Օ՜, թեկուզ ևս մեկ նիստ՝ բոլոր նիստերը վերացնելու մասին»», — գրել է Զախարովան՝ հեգնելով ՄԱԿ-ի բյուրոկրատիան։
Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի ժամանակ Բահրեյնի արքայազն Նասեր Բեն Համադ Ալ Խալիֆան Պուշկինից էր մեջբերում կատարել՝ շեշտելով ռուս մշակույթի հանդեպ իր հարգանքը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին