«Բաց ամուսնության» թեման խիստ զայրացրել է նախագահի թեկնածուին
ԱՄՆ
ԱՄՆ–ի նախագահի հանրապետական թեկնածուի հավակնորդ՝ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը խիստ զայրացել է լրագրողների կողմից տարածած այն հաղորդագրության առնչությամբ, ըստ որի՝ Գինգրիչը նախկինում կողմ է եղել «բաց ամուսնություններիին»։ Վերջինս խիստ քննադատել է ամերիկյան ԶԼՄ–ների ներկայացուցիչներին կեղծ լուրեր տարածելու մեջ, որը կարող է որոշիչ լինել նախագահի հանրապետական թեկնածուների մրցապայքարում։
Հեռուստադեբատի սկզբում, որն ուղիղ եթերում հեռարձակվել է CNN հեռուստաընկերությամբ, Գինգրիչը հայտարարել է. «Նման հարց բարձրացնելն այնքան ցածր եմ համարում, որ դժվարանում եմ պատկերացնել»։ Նա ամերիկյան լրատվամիջոցներին համարել է՝ «ապակառուցողական, չարամիտ, անբարյացակամ»։
Գինգրիչից բացի նախքան շաբաթ օրը Հարավային Կարոլինայում անցկացվելիք քվեարկությանը, հեռուստադեբատին մասնակցում էին նախագահի մյուս հանրապետական թեկնածուների հավակնորդներ Միթ Ռումնին, Տեխասից ընտրված կոնգրեսական Ռոն Փոլը, Փենսիլվանիայի նախկին սենատոր Ռիք Սանտորումը։
Սկանդալի պատճառ է դարձել հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Նյուտ Գինգրիչի կնոջ հայտարարությունը, որտեղ նա պատմել էր, նախկինում իր ամուսնուն «բաց ամուսնության» առաջարկ անելու մասին (որտեղ զույգերը կարող են ակտիվ սեռական կյանք վարել այլ զուգընկերների հետ)։ Հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը։
Հարավային Կարոլինայում հունվարի 21-ին սպասվում է ԱՄՆ–ի նախագահի հանրապետական թեկնածուների քվեարկությունը։ Այս նահանգը աչքի է ընկնում իր կոնսերվատիվ բնակչությամբ, որի պատճառով՝ ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, Գինգրիչի կնոջ այդ պատմությունը կարող է վատ անդրադառնալ Գինգրիչի վարկանիշի վրա։ Նախքան այս սկանդալը, ըստ հարցումների՝ Գինգրիչը քվեարկության արդյունքում կարող էր զբաղեցնել երկրորդ տեղը՝ զիջելով Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռումնիին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)