«Այս տարին նվիրել եմ այդ կենտրոնացմանը». Նազենի Հովհաննիսյանը՝ երեխա ունենալու ցանկության մասին
Ժամանց
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Tete a Tete հաղորդաշարի եթերում խոսել է մայրանալու ցանկության մասին։
«Վախերս շատ են մի հարցում. ոչ թե իմ երեխայի, այլ որևէ երեխայի։ Մենք ո՞ր հասարակությունում ենք բերում այդ երեխաներին։ Պետական մակարդակով գոռոցների՞, անեծքների՞ և բամբասանքների՞։ Արժեքային համակարգով իրեն մկրտող եկեղեցու քանդմա՞ն։ Աստված ողորմած է։ Ինչպես որոշվի՝ այդպես կորոշվի։
Այս տարին դրան եմ նվիրել՝ այդ կենտրոնացմանը, բայց ինձ համար շատ վախենալու է հենց այս հարցը, որի մասին ես հիմա բարձրաձայնում եմ։ Մենք ի՞նչ հասարակություն ենք տալիս մեր երեխաներին և ինչ երկիր ենք նրանց թողնում»։
Խոսելով ամուսնության մասին՝ դերասանուհին նշել է․ «Այն պահից, որ ես հաստատ իմանամ, որ ամուսնանում եմ, թաքուն բան չի, իհա՛րկե, ես սիրով կասեմ։ Բայց ես դրանից չեմ ուզում շոու դարձնել»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան