Իրանն ունի ուրանի հարստացման կարողություններ, վերսկսման ժամկետները կախված են հանգամանքներից․ Արաղչի
Աշխարհ
Մենք իրավունք ենք վերապահում վերսկսել ուրանի հարստացման մեր ծրագիրը։ Դրա իրականացման ժամկետները և եղանակը կախված կլինեն հանգամանքներից, Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Միացյալ Նահանգները պետք է հասկանա, որ ռմբակոծությունը չի կարող ոչնչացնել տեխնոլոգիան։ Բանակցությունների միջոցով կարելի է հասնել համաձայնության, որը կբավարարի երկու կողմերին էլ։ Եթե Ամերիկայի գլխավոր մտահոգությունն այն է, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա, ապա դրան կարելի է հասնել», - ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։
Արաղչին ընդգծել է, որ Իրանը կվերադառնա բանակցություններին միայն այն բանից հետո, երբ հաստատվի ԱՄՆ-ի՝ փոխշահավետ համաձայնության հասնելու մտադրությունների անկեղծությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)